01:20 28 ապրիլի, 2014Երեւանի «Փյունիկի» եւ Կապանի «Գանձասարի» միջեւ ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 23-րդ տուրի խաղում տեղի է ունեցել միջադեպ:
Ընդմիջման ժամանակ «Փյունիկի» եւ Հայաստանի երիտասարդական հավաքականի պաշտպան Արման Հովհաննիսյանը կիսամերկ վիճակում դուրս է եկել երեւանյան ակումբի հանդերձարանից: Այդ խաղում Հովհաննիսյանը խաղադաշտ էր դուրս եկել «Փյունիկի» մեկնարկային կազմում: Խաղից հետո «Փյունիկի» գլխավոր մարզիչ Սարգիս Հովսեփյանը լրագրողներին հայտնել է, որ տեղյակ չէ տեղի ունեցածից:
Սոցիալական ցանցերում եւ ֆուտբոլային ֆորումներում նշվում է, որ «Փյունիկի» հանդերձարանում տեղի է ունեցել ծեծկռտուք:
Ֆոտո՝ «Փյունիկի» կայք
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.