Ֆրանսիայի Մոնպելյե քաղաքում ընթացող ձյուդոյի Եվրոպայի առաջնության 81 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնում էին Անդրանիկ Չափարյանն ու Ռաֆայել Դավթյանը: Մեդալների համար պայքարին մասնակցել նրանք չկարողացան:
Ա. Չափարյանը մեկնարկային գոտեմարտում պարտվեց մոլդովացի Վալերիու Դումինիչային, իսկ Ռ. Դավթյանը դարձյալ մեկնարկում չկարողացավ հաղթահարել լատվիացի Կոնստանտինս Օվչինիկովսի արգելքը:
Հիշեցնենք, որ 60 կգ քաշային Հովհաննես Դավթյանը նվաճել է բրոնզե մեդալ։ Մեկնարկային գոտեմարտերում նա հաղթել է բուլղարացի Յանիսլավ Գարչեւին եւ պորտուգալացի Նունո Կարվալյոյին, սակայն պարտություն է կրել Վրաստանը ներկայացնող Ամիրան Պապինաշվիլուց։ Սփոփիչ գոտեմարտում Դավթյանի մրցակիցը եղել է ռուսաստանցի օլիմպիական չեմպիոն Արսեն Գալստյանը, որը վնասվածքի պատճառով հրաժարվել է պայքարից։ Բրոնզե մեդալի համար գոտեմարտում Հայաստանի ներկայացուցիչը վստահ հաղթանակ է տարել ադրբեջանցի Օրխան Սաֆարովի նկատմամբ։
Հայաստանը ներկացնող 52 կգ քաշային Ժանա Ստանկեւիչը զբաղեցրել է 7-րդ տեղը։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
09:09 , 2 հոկտեմբերի
00:41 , 2 հոկտեմբերի 
23:23 , 1 հոկտեմբերի
23:17 , 1 հոկտեմբերի
22:27 , 1 հոկտեմբերի
21:58 , 1 հոկտեմբերի
21:06 , 1 հոկտեմբերի
20:15 , 1 հոկտեմբերի 
19:12 , 1 հոկտեմբերի 
19:03 , 1 հոկտեմբերի