17:11 25 ապրիլի, 2014Ֆրանսիայի Մոնպելյե քաղաքում ընթացող ձյուդոյի Եվրոպայի առաջնության 81 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնում էին Անդրանիկ Չափարյանն ու Ռաֆայել Դավթյանը: Մեդալների համար պայքարին մասնակցել նրանք չկարողացան:
Ա. Չափարյանը մեկնարկային գոտեմարտում պարտվեց մոլդովացի Վալերիու Դումինիչային, իսկ Ռ. Դավթյանը դարձյալ մեկնարկում չկարողացավ հաղթահարել լատվիացի Կոնստանտինս Օվչինիկովսի արգելքը:
Հիշեցնենք, որ 60 կգ քաշային Հովհաննես Դավթյանը նվաճել է բրոնզե մեդալ։ Մեկնարկային գոտեմարտերում նա հաղթել է բուլղարացի Յանիսլավ Գարչեւին եւ պորտուգալացի Նունո Կարվալյոյին, սակայն պարտություն է կրել Վրաստանը ներկայացնող Ամիրան Պապինաշվիլուց։ Սփոփիչ գոտեմարտում Դավթյանի մրցակիցը եղել է ռուսաստանցի օլիմպիական չեմպիոն Արսեն Գալստյանը, որը վնասվածքի պատճառով հրաժարվել է պայքարից։ Բրոնզե մեդալի համար գոտեմարտում Հայաստանի ներկայացուցիչը վստահ հաղթանակ է տարել ադրբեջանցի Օրխան Սաֆարովի նկատմամբ։
Հայաստանը ներկացնող 52 կգ քաշային Ժանա Ստանկեւիչը զբաղեցրել է 7-րդ տեղը։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.