Ձյուդոյի Հայաստանի պատանիների եւ երիտասարդների հավաքականները Ռուսաստանի Տվեր եւ Հունաստանի Սալոնիկ քաղաքներում մասնակցեցին հերթական եվրոպական գավաթային մրցաշարերին: Հայ մարզիկները տուն վերադարձան առանց մեդալների: Տվերում մեդալին մոտ էին Գոռ Հակոբյանը (50կգ), Կառլեն Ղազարյանը (66կգ) եւ Գրիգոր Սահակյանը (81կգ), որոնք գրավեցին 5-րդ տեղերը: 7-րդ տեղով բավարարվեց 81կգ քաշային կարգում հանդես եկող Դավիթ Նալբանդյանը:
Սալոնիկում գրեթե նույն պատկերն էր, 5-րդ տեղեր զբաղեցրին Վահագն Հովսեփյանը (55կգ), Արտավազդ Հովսեփյանը (73կգ) եւ Քնարիկ Ստամբուլցյանը (44կգ), 7-րդ տեղով բավարարվեց Շահեն Աբաղյանը (55կգ), հայտնում են Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայից:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
21:49 , 11 սեպտեմբերի 
20:53 , 11 սեպտեմբերի
20:37 , 11 սեպտեմբերի
20:03 , 11 սեպտեմբերի
19:47 , 11 սեպտեմբերի
19:07 , 11 սեպտեմբերի
18:45 , 11 սեպտեմբերի 
18:10 , 11 սեպտեմբերի 
17:53 , 11 սեպտեմբերի
17:09 , 11 սեպտեմբերի