22:52 14 ապրիլի, 2014Ձյուդոյի Հայաստանի պատանիների եւ երիտասարդների հավաքականները Ռուսաստանի Տվեր եւ Հունաստանի Սալոնիկ քաղաքներում մասնակցեցին հերթական եվրոպական գավաթային մրցաշարերին: Հայ մարզիկները տուն վերադարձան առանց մեդալների: Տվերում մեդալին մոտ էին Գոռ Հակոբյանը (50կգ), Կառլեն Ղազարյանը (66կգ) եւ Գրիգոր Սահակյանը (81կգ), որոնք գրավեցին 5-րդ տեղերը: 7-րդ տեղով բավարարվեց 81կգ քաշային կարգում հանդես եկող Դավիթ Նալբանդյանը:
Սալոնիկում գրեթե նույն պատկերն էր, 5-րդ տեղեր զբաղեցրին Վահագն Հովսեփյանը (55կգ), Արտավազդ Հովսեփյանը (73կգ) եւ Քնարիկ Ստամբուլցյանը (44կգ), 7-րդ տեղով բավարարվեց Շահեն Աբաղյանը (55կգ), հայտնում են Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայից:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.