19:18  ,  14 ապրիլի, 2014

Եվրոպայի առաջնություն. Հայաստանը երրորդն է

Իսպանիայի Կասերես քաղաքում ավարտված սամբոյի Եվրոպայի պատանիների, երիտասարդների եւ աղջիկների առաջնություններում Հայաստանի հավաքականը նվաճեց 11 մեդալ, որից՝ 2 ոսկի, 4 արծաթ եւ 5 բրոնզ: Թիմային հաշվարկում Հայաստանի պատանիների եւ երիտասարդների հավաքականները գրավեցին երրորդ տեղը ու արժանացան գավաթների, հաղորդում են Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից:

Պատանիների 65 կգ քաշային կարգում Ռոբերտ Գաբրիելյանը, երիտասարդների՝ 90 կգ քաշային Սեյրան Սահակյանը արժանացան բրոնզե մեդալի: Պատանիներից Դավիթ Խաչատրյանը (52 կգ) եւ Նաիրի Կարապետյանը (81 կգ) կանգնեցին պատվո հարթակի երկրորդ աստիճանին:

Երիտասարդական առաջնության 52 կգ քաշային կարգում գերազանց հանդես եկավ  Գրիգոր Մխիթարյանը: Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնն այս անգամ էլ ուժեղ էր իր բոլոր մրցակիցներից եւ արժանիորեն գրավեց առաջինն տեղը: Առաջին օրը բրոնզե մեդալի էր արժանացել Միշա Նազարյանը (75 կգ), արծաթե՝ Էռնեստ Հայրապետյանը (60 կգ), ոսկե՝ երիտասարդների առաջնության 48 կգ քաշային կարգում հաղթած Լենդրուշ Զատիկյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով