19:18 14 ապրիլի, 2014Իսպանիայի Կասերես քաղաքում ավարտված սամբոյի Եվրոպայի պատանիների, երիտասարդների եւ աղջիկների առաջնություններում Հայաստանի հավաքականը նվաճեց 11 մեդալ, որից՝ 2 ոսկի, 4 արծաթ եւ 5 բրոնզ: Թիմային հաշվարկում Հայաստանի պատանիների եւ երիտասարդների հավաքականները գրավեցին երրորդ տեղը ու արժանացան գավաթների, հաղորդում են Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից:
Պատանիների 65 կգ քաշային կարգում Ռոբերտ Գաբրիելյանը, երիտասարդների՝ 90 կգ քաշային Սեյրան Սահակյանը արժանացան բրոնզե մեդալի: Պատանիներից Դավիթ Խաչատրյանը (52 կգ) եւ Նաիրի Կարապետյանը (81 կգ) կանգնեցին պատվո հարթակի երկրորդ աստիճանին:
Երիտասարդական առաջնության 52 կգ քաշային կարգում գերազանց հանդես եկավ Գրիգոր Մխիթարյանը: Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնն այս անգամ էլ ուժեղ էր իր բոլոր մրցակիցներից եւ արժանիորեն գրավեց առաջինն տեղը: Առաջին օրը բրոնզե մեդալի էր արժանացել Միշա Նազարյանը (75 կգ), արծաթե՝ Էռնեստ Հայրապետյանը (60 կգ), ոսկե՝ երիտասարդների առաջնության 48 կգ քաշային կարգում հաղթած Լենդրուշ Զատիկյանը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.