Իսպանիայի Կասերես քաղաքում ավարտված սամբոյի Եվրոպայի պատանիների, երիտասարդների եւ աղջիկների առաջնություններում Հայաստանի հավաքականը նվաճեց 11 մեդալ, որից՝ 2 ոսկի, 4 արծաթ եւ 5 բրոնզ: Թիմային հաշվարկում Հայաստանի պատանիների եւ երիտասարդների հավաքականները գրավեցին երրորդ տեղը ու արժանացան գավաթների, հաղորդում են Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից:
Պատանիների 65 կգ քաշային կարգում Ռոբերտ Գաբրիելյանը, երիտասարդների՝ 90 կգ քաշային Սեյրան Սահակյանը արժանացան բրոնզե մեդալի: Պատանիներից Դավիթ Խաչատրյանը (52 կգ) եւ Նաիրի Կարապետյանը (81 կգ) կանգնեցին պատվո հարթակի երկրորդ աստիճանին:
Երիտասարդական առաջնության 52 կգ քաշային կարգում գերազանց հանդես եկավ Գրիգոր Մխիթարյանը: Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնն այս անգամ էլ ուժեղ էր իր բոլոր մրցակիցներից եւ արժանիորեն գրավեց առաջինն տեղը: Առաջին օրը բրոնզե մեդալի էր արժանացել Միշա Նազարյանը (75 կգ), արծաթե՝ Էռնեստ Հայրապետյանը (60 կգ), ոսկե՝ երիտասարդների առաջնության 48 կգ քաշային կարգում հաղթած Լենդրուշ Զատիկյանը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
09:09 , 2 հոկտեմբերի
00:41 , 2 հոկտեմբերի 
23:23 , 1 հոկտեմբերի
23:17 , 1 հոկտեմբերի
22:27 , 1 հոկտեմբերի
21:58 , 1 հոկտեմբերի
21:06 , 1 հոկտեմբերի
20:15 , 1 հոկտեմբերի 
19:12 , 1 հոկտեմբերի 
19:03 , 1 հոկտեմբերի