14:28  ,  10 ապրիլի, 2014

FA-ն տուգանեց Մոուրինյոյին

Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան (FA) տուգանել է Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին: Բիրմինգհեմի «Աստոն Վիլայի» դեմ անգլիական Պրեմյեր լիգայի 30-րդ տուրի խաղում ոչ մարզական վարք դրսեւորելու համար պորտուգալացի մասնագետը կվճարի 8 հազար ֆունտ ստերլինգ, գրում է Daily Mail-ը:

Հիշեցնենք, որ մարտի 15-ին կայացած խաղի գլխավոր մրցավար Քրիս Ֆոյը կարմիր քարտ էր ցույց տվել լոնդոնցիների բրազիլացի ֆուտբոլիստներ Ռամիրեսին ու Վիլիանին՝ խաղադաշտից հեռացնելով նաեւ Մոուրինյոյին: Մարզիչը պատժվել էր խաղադաշտ մտնելու եւ մրցավարի հետ վիճելու համար:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում