23:30  ,  15 մարտի, 2014

«Չելսին» սայթաքեց Բիրմինգհեմում

Անգլիական Պրեմյեր լիգայի 30-րդ տուրում առաջատար Լոնդոնի «Չելսին» Բիրմինգհեմում նվազագույն հաշվով պարտվեց «Աստոն Վիլային»: Բիրմինգհեմցիների հաղթական գոլը 82-րդ րոպեին խփեց անգլիացի կիսապաշտպան Ֆաբիան Դելֆը, իսկ լոնդոնցիները բրազիլացիներ Վիլիանի եւ Ռամիրեսի հեռացումների պատճառով խաղն ավարտեցին 9 ֆուտբոլիստներով:

«Չելսին» ունի 66 միավոր եւ 6 միավոր գերազանցում է 3 խաղ պակաս անցկացրած «Մանչեսթեր Սիթիին», որը երկրորդ տեղում է:

Անգլիայի առաջնություն, 30-րդ տուր

«Աստոն Վիլա» - «Չելսի»՝ 1:0

Ֆաբիան Դելֆ, 82

Հեռացում՝ Վիլիան, 68, Ռամիրես, 90+4 (երկուսն էլ՝ «Չելսի»)  

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում