10:49  ,  8 ապրիլի, 2014

Սերգեյ Մովսեսյանը՝ Ռուսաստանի ակումբային առաջնությունում

Շախմատի համաշխարհային Օլիմպիադայի եռակի չեմպիոն Հայաստանի հավաքականի գրոսմայստեր Սերգեյ Մովսեսյանը «Սանկտ Պետերբուրգ» թիմի կազմում մասնակցում է Լոոյում անցկացվող Ռուսաստանի ակումբային առաջնությանը, փոխանցում է Armchess-ը։

Առաջնությունը մեկնարկել է ապրիլի 7-ին եւ կավարտվի 13-ին։

Հիշեցնենք, որ օրեր առաջ հայ գրոսմայստերը «Բադեն-Բադեն» ակումբի կազմում հռչակվել էր Գերմանիայի չեմպիոն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով