15:55  ,  6 ապրիլի, 2014

Լեւոն Արոնյանը եւ Սերգեյ Մովսեսյանը՝ Գերմանիայի ակումբային չեմպիոն

Շախմատի Հայաստանի հավաքականի գրոսմայստերներ Լեւոն Արոնյանը եւ Սերգեյ Մովսեսյանը «Բադեն-Բադեն» ակումբի կազմում դարձան Գերմանիայի չեմպիոն:

«Բադեն-Բադենը» հաղթել էր բոլոր՝ 14 մրցամարտերում եւ, 28 հնարավորից հավաքելով 28 միավոր, վերջին տուրից առաջ անհասանելի էր դարձել մրցակիցների համար:

Ապրիլի 6-ին կայացած վերջին տուրում Լեւոն Արոնյանը սեւերով հաղթեց «Մյունխեն» թիմի առաջատար Ֆելիքս Գրաֆին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում