23:26  ,  5 ապրիլի, 2014

Սմբատ Մարգարյանը՝ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Հայաստանը ներկայացնող Սմբատ Մարգարյան բրոնզե մեդալակիր դարձավ իսրայելական Թել Ավիվում մեկնարկած ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում:

56 կգ քաշային կարգում հանդես եկած հայ ծանրորդը երկամարտում գրանցեց 256 կգ (109+147) արդյունք: Հրում վաժությունում Մարգարյանի բարձրացրած 147 կգ-ն լավագույն արդյունքն էր: Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճեց ռումինացի Ֆլորին Կրոիտորուն, ով երկամարտում ցուցադրեց 259 կգ (122+137) արդյունք: Իտալացի Միրկո Սկարանտինոն գրավեց երկրորդ տեղը՝ 257 կգ (114+143):

Կանանց պայքարում 48 կգ քաշային Էլեն Գրիգորյանը 149 կգ (64+85) արդյունքով հայտնվեց 10-րդ տեղում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում