Մրցուղին չէր երեւում, ես չգիտեի, թե որտեղ է շրջադարձը, տեսանելիությունը գրեթե զրոյական էր, ասել է «Մերսեդեսի» ավտոարշավորդ Լյուիս Հեմիլթոնը Ֆորմուլա-1-ի Մալայզիայի Մեծ մրցանակի որակավորման փուլում հաղթանակ տանելուց հետո, հաղորդում է Sovsport-ը:
«Որակավորման մեկնարկից առաջ սկսվեց անհավանական հորդառատ անձրեւ, որից հետո մրցուղում պայմանները բոլորի համար շատ բարդ էին, հատկապես, վերջում տեսանելիությունը գրեթե զրոյական էր: Վերջին շրջանը ես ընդհանրապես չէի կարողանում ավարտին հասցնել: Մրցուղին չէր երեւում, ես չգիտեի, թե որտեղ է շրջադարձը, որտեղ է պետք արգելակել: Անհնար էր վերահսկել տարածությունը բոլիդների միջեւ»,- ասել է բրիտանացի ավտոարշավորդը, որը 33-րդ անգամ կմեկնարկի առաջինը հիմնական մրցումներում:
Այդ ցուցանիշով Հեմիլթոնը հավասարվել է բրիտանացի Ջիմ Քլարկին: Բոլոր ժամանակների վարկանիշային աղյուսակում չորրորդ տեղը Հեմիլթոնի եւ Քլարկի հետ բաժանում է ֆրանսիացի Ալեն Պրոստը: Առաջին տեղում Միխայել Շումախերն է, որը 68 անգամ մեկնարկել է առաջինը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
23:21 , 17 հոկտեմբերի
22:39 , 17 հոկտեմբերի
22:30 , 17 հոկտեմբերի 
22:02 , 17 հոկտեմբերի
21:57 , 17 հոկտեմբերի
21:16 , 17 հոկտեմբերի
20:08 , 17 հոկտեմբերի 
19:57 , 17 հոկտեմբերի
19:26 , 17 հոկտեմբերի
19:08 , 17 հոկտեմբերի