15:49 29 մարտի, 2014Մրցուղին չէր երեւում, ես չգիտեի, թե որտեղ է շրջադարձը, տեսանելիությունը գրեթե զրոյական էր, ասել է «Մերսեդեսի» ավտոարշավորդ Լյուիս Հեմիլթոնը Ֆորմուլա-1-ի Մալայզիայի Մեծ մրցանակի որակավորման փուլում հաղթանակ տանելուց հետո, հաղորդում է Sovsport-ը:
«Որակավորման մեկնարկից առաջ սկսվեց անհավանական հորդառատ անձրեւ, որից հետո մրցուղում պայմանները բոլորի համար շատ բարդ էին, հատկապես, վերջում տեսանելիությունը գրեթե զրոյական էր: Վերջին շրջանը ես ընդհանրապես չէի կարողանում ավարտին հասցնել: Մրցուղին չէր երեւում, ես չգիտեի, թե որտեղ է շրջադարձը, որտեղ է պետք արգելակել: Անհնար էր վերահսկել տարածությունը բոլիդների միջեւ»,- ասել է բրիտանացի ավտոարշավորդը, որը 33-րդ անգամ կմեկնարկի առաջինը հիմնական մրցումներում:
Այդ ցուցանիշով Հեմիլթոնը հավասարվել է բրիտանացի Ջիմ Քլարկին: Բոլոր ժամանակների վարկանիշային աղյուսակում չորրորդ տեղը Հեմիլթոնի եւ Քլարկի հետ բաժանում է ֆրանսիացի Ալեն Պրոստը: Առաջին տեղում Միխայել Շումախերն է, որը 68 անգամ մեկնարկել է առաջինը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.