22:37  ,  27 մարտի, 2014

Ռուսաստանի Գավաթ. ԲԿՄԱ-ն կիսաեզրափակիչում է

Մոսկվայի ԲԿՄԱ-ն դուրս եկավ ֆուտբոլի Ռուսաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ։

Քառորդ եզրափակիչում ԲԿՄԱ-ն տանը 1։0 հաշվով հաղթեց Գրոզնիի «Թերեկին»։ Հիմնական ժամանակն ավարտվեց 0։0 հաշվով, սակայն լրացուցիչ ժամանակի երկրորդ խաղակեսում տանտերերը կարողացան գրավել 10 ֆուտբոլիստներով մնացած մրցակցի դարպասը։

Կիսաեզրափակիչում ԲԿՄԱ-ն կխաղա «Կրասնոդարի» հետ։ Հանդիպումը կկայանա ապրիլի 16-ին։ Մյուս զույգը կազմել են Ալեքսանդր Գրիգորյանի գլխավորած «Լուչ Էներգիան» եւ «Ռոստովը»։

Ռուսաստանի Գավաթ, քառորդ եզրափակիչ

ԲԿՄԱ - «Թերեկ»՝ 1։0 (լրացուցիչ ժամանակ)

Գեորգի Շենիկով, 111

Հեռացում՝ Մարցին Կոմորովսկի, 79 («Թերեկ») 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով