20:12  ,  26 մարտի, 2014

Ռուսաստանի Գավաթ. Ալեքսանդր Գրիգորյանի «Լուչ Էներգիան» կիսաեզրափակիչում է

Վլադիվոստոկի «Լուչ Էներգիան» դուրս է եկել ֆուտբոլի Ռուսաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ։

Ալեքսանդր Գրիգորյանի գլխավորած թիմը քառորդ եզրափակիչում հաղթել է «Տոմին»։ Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է 1։1 հաշվով։ Հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում ավելի ուժեղ էին «Լուչ Էներգիայի» ֆուտբոլիստները։

Կիսաեզրափակիչում Գրիգորյանի թիմի մրցակիցը կլինի «Ռոստով» - «Ռոտոր» զույգի հաղթողը։

Ռուսաստանի Գավաթ, քառորդ եզրափակիչ

«Լուչ Էներգիա» - «Տոմ»՝ 1։1 (11 մ՝ 2։1)

Իգոր Պորտնյագին, 33 - Դենիս Կլոպկով, 62

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով