10:09  ,  7 մայիսի, 2012

Հայաստանը մեդալ չնվաճեց

Մանչեսթերում ավարտված թաեքվոնդոյի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը մեդալ չնվաճեց: Մինչեւ 74 կգ քաշային կարգում Լեւոն Փաշաբեզյանը 1/16 եզրափակիչում 3:9 հաշվով պարտվեց ապագա չեմպիոն ռուսաստանցի Ալիակշաբ Սիրաժովին:

Եզրափակիչում ռուսաստանցին 6:5 հաշվով պարտության մատնեց թուրք Բայգուտ Ռիդվանին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում