16:02  ,  22 մարտի, 2014

«Վոլգան» պարտվեց, Սարկիսովն անցկացրեց ամբողջ հանդիպումը

Ռուսաստանի առաջնության 22-րդ տուրում «Վոլգան» Նիժնի Նովգորոդում ընդունեց «Տոմին» եւ պարտվեց 0:1 հաշվով: Հյուրերը գնդակը խփեցին ավելացված առաջին րոպեին: Աչքի ընկավ Յան Հոլենդան: «Վոլգայի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը մեկնարկային կազմում էր եւ անցկացրեց ամբողջ հանդիպումը:

«Տոմը» 20 միավորով 12-րդն է, «Վոլգան» ունի 18 միավոր եւ 14-րդն է:

Ռուսաստանի առաջնություն, 22-րդ տուր

«Վոլգա» - «Տոմ»՝ 0:1

Հոլենդա, 90+1

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English