11:28  ,  22 մարտի, 2014

Պաշտոնական. Զավեն Բադոյանը պայմանագիր կնքեց «Գոմելի» հետ

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի թեկնածու Զավեն Բադոյանը մարտի 21-ին պայմանագիր է կնքել բելառուսական «Գոմելի» հետ, փոխանցում է ակումբի պաշտոնական կայքը։

24-ամյա կիսապաշտպանի պայմանագիրը նախատեսված է մինչեւ հուլիսի 1-ը՝ մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ։ Հայ ֆուտբոլիստը բելառուսական ակումբ է տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակով։

Հիշեցնենք, որ Բադոյանը փոխադարձ համաձայնությամբ խզել էր պայմանագիրը ԲԱՏԷ-ի հետ։ Հայաստանի հավաքականի կազմում նա մասնակցել է չորս հանդիպման։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English