Մարտի 21-ին մահացել է Մոսկվայի «Սպարտակի» բժիշկ Լեոնիդ Լյալինը։ Ռուսական ակումբի եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանն իր ցավակցությունն է հայտնել Լյալինի մահվան կապակցությամբ:
«Հանգչիր խաղաղությամբ, մեր բժիշկ եւ մեծագույն մարդ։ Կկարոտենք Լեոնիդ Լյալինին։ Աղոթում ենք ընտանիքիդ համար»,- գրել է 26-ամյա հարձակվողը ֆեյսբուքյան իր էջում։
«Սպարտակը» նույնպես ցավակցել է մահացածի մտերիմներին եւ հարազատներին։ Լյալինը կյանքից հեռացել է 59 տարեկանում։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում