Թբիլիսիում ընթացող ձյուդոյի Գրան պրի մրցաշարում Լոնդոնի Օլիմպիական խաղերի չեմպիոն Արսեն Գալստյանը (Ռուսաստան) 60 կգ քաշային կարգում բավարարել է բրոնզե մեդալով: Հաղթող է դարձել ադրբեջանցի Օհրան Սաֆարովը: Այս քաշային կարգում Հայաստանը ներկայացնում էր Գարիկ Հարությունյանը: Նա մեկնարկային գոտեմարտում պարտվեց ղազախ Գաբիթ Եսիմբեթովին, որը հետագայում դարձավ արծաթե մեդալակիր:
66 կգ քաշայիններ Արսեն Ղազարյանը եւ Դավիթ Զազարյանը եւս պարտվեցին մեկնարկային գոտեմարտերում: 73 կգ քաշային կարգում հանդես կգա Դավիթ Նիկողոսյանը, 81-ում Ռաֆայել Դավթյանն ու Անդրանիկ Չափարյանը:
Կանանց 52 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Սոսե Բալասանյանը դուրս մնաց առաջին շրջանում:
Կանանց 57 կգ քաշային կարգում երրորդ տեղն է գրավել Ուկրաինան ներկայացնող Շուշան Ղեւոնդյանը: Հաղթողի կոչումը նվաճել է ռուսաստանցի Իրինա Զաբլուդինան:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:41 , 2 հոկտեմբերի 
23:23 , 1 հոկտեմբերի
23:17 , 1 հոկտեմբերի
22:27 , 1 հոկտեմբերի
21:58 , 1 հոկտեմբերի
21:06 , 1 հոկտեմբերի
20:15 , 1 հոկտեմբերի 
19:12 , 1 հոկտեմբերի 
19:03 , 1 հոկտեմբերի
18:16 , 1 հոկտեմբերի