13:03  ,  19 մարտի, 2014

Յուրա Մովսիսյանը՝ Ռուսաստանի առաջնության լավագույն ֆուտբոլիստ

Sport-Express-ը կազմել է Ռուսաստանի առաջնության լավագույն ֆուտբոլիստների ցուցակը՝ հաշվի առնելով միջին գնահատականը։

21-րդ տուրից հետո լավագույնն է Մոսկվայի «Սպարտակի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը։ 26-ամյա ֆուտբոլիստի միջին գնահատականը կազմում է 6.17։ Նրան հաջորդում է Մոսկվայի «Լոկոմոտիվի» հարձակվող Դամե Ն՛Դոյեն, իսկ լավագույն եռյակը եզրափակում է «Սպարտակի» կիսապաշտպան Դենիս Գլուշակովը։

Մովսիսյանը նաեւ առաջինն է հարձակվողի եւ լավագույն օտարերկրացի ֆուտբոլիստի ցուցակում։

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը եւ «Լոկոմոտիվի» ռուսաստանցի կիսապաշտպան Ալեքսանդր Սամեդովը 5.95 միավորով լավագույնն են աջ կիսապաշտպանի դիրքում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում