17:30  ,  18 մարտի, 2014

Ստանիսլավ Չերչեսով. Առաջին անգամ եմ լսում «Սպարտակի» հետաքրքրության մասին

Պերմի «Ամկարի» գլխավոր մարզիչ Ստանիսլավ Չերչեսովը մեկնաբանել է իր՝ Մոսկվայի «Սպարտակի» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացված Վալերի Կարպինին փոխարինելու մասին լուրերը:

«Առաջին անգամ եմ լսում այդ մասին»,- «Чемпионат»-ի հետ զրույցում ասել է ռուս մասնագետը, ով 2013-ից է գլխավորում «Ամկարը»:

Ավելի վաղ «Սպարտակի» տնօրենների խորհուրդի անդամ Ջեւան Չելոյանցը հայտնել էր, որ մոսկովյան ակումբի նոր մարզիչի գլխավոր թեկնածուն Ստանիսլավ Չերչեսովն է: 50-ամյա Չերչեսովը «Սպարտակը» գլխավորել է 2007-2008-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում