16:12  ,  18 մարտի, 2014

«Սպարտակը» պաշտոնանկ արեց Վալերի Կարպինին

Մոսկվայի «Սպարտակի» գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը պաշտոնանկ է արվել։ Այդ մասին «Սպարտակի» տնօրենների խորհրդի նիստից հետո հայտարարել է խորհրդի անդամ Ջեւան Չելոյանցը, փոխանցում է Sport-Express-ը։

Թիմի գլխավոր մարզիչի պաշտոնակատար է նշանակվել Դմիտրի Գունկոն։ Ռուսական ակումբը գլխավորելու հիմնական թեկնածուն է համարվում «Ամկարի» գլխավոր մարզիչ Ստանիսլավ Չերչեսովը, ով 2007-ից 2008-ը գլխավորել է «Սպարտակը»։

Հիշեցնենք, որ Կարպինը «Սպարտակը» գլխավորում էր 2009-ից, երբ թիմից հեռացվեց դանիացի Միքայել Լաուդրուպը։ 2011-ն նա հեռացվել էր իր պաշտոնից, իսկ «Սպարտակի» գլխավոր մարզիչ էր նշանակվել Ունաի Էմերին, սակայն Մոսկվայի «Դինամոյից» կրած խոշոր պարտությունից հետո իսպանացին նույնպես պաշտոնանկ էր արվել եւ ռուսական ակումբի ղեկավարությունը վերադարձրել էր ռուսաստանցի մասնագետին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում