Championat.com-ը ներկայացրել է ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 21-րդ տուրի լավագույն գոլերը։
Եկատերինբուրգի «Ուրալի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանի առաջին գոլը՝ «Թերեկի» հետ խաղում, զբաղեցրել է երրորդ տեղը։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի առաջնության 21-րդ տուրի՝ Գրոզնիի «Թերեկի» հետ խաղում Մանուչարյանը 79-րդ րոպեին դուրս էր եկել փոխարինման եւ դարձել դուբլի հեղինակ՝ հաղթանակ պարգեւելով իր թիմին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում