Ռուսաստանի առաջնության 20-րդ տուրում «Ամկարը» տանը 5։1 հաշվով հաղթել է Նիժնի Նովգորոդի «Վոլգային»։
Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը հյուրերի մեկնարկային կազմում էր եւ խաղաց 23 րոպե։ 27-ամյա հարձակվողը փոխարինվեց վնասվածքի պատճառով։
20-րդ տուրից հետո «Ամկարը» վաստակել է 33 միավոր եւ զբաղեցնում է 7-րդ տեղը։ «Վոլգան» 18 միավորով 12-րդն է։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում