11:48  ,  8 մարտի, 2014

Արաս Օզբիլիսը «Սպարտակի» երկրպագուներին հրավիրել է «Տոսնոյի» հետ հանդիպմանը

Մոսկվայի «Սպարտակի» եւ ֆուտբոլի Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը եւ ռուսական ակումբի մյուս ֆուտբոլիստները թիմի երկրպագուներին հրավիրել են Ռուսաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի՝ «Տոսնոյի» հետ հանդիպմանը։

Հանդիպումը կկայանա մարտի 12-ին եւ կլինի «Սպարտակի» առաջին տնային խաղը 2014-ում ։

Հիշեցնենք, որ մարտի 8-ին կմեկնարկի Ռուսաստանի առաջնության երկրորդ հատվածը։ «Սպարտակն» արտագնա խաղում կմրցի Գրոզնիի «Թերեկի» հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով


  • Լրահոս