18:52  ,  4 մարտի, 2014

Հայաստանի հավաքականի մարզումը Կրասնոդարում (ֆոտոռեպորտաժ)

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը ՀՖՖ տեխնիկական տնօրեն, թիմի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի գլխավորությամբ մարտի 4-ին նախախաղային մարզում անցկացրեց Կրասնոդարում՝ նախապատրաստվելով ռուսների դեմ ընկերական հանդիպմանը: Ընդհանուր խմբում մարզմանը մասնակցել է նաեւ Մոսկվայի «Սպարտակի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսը, ում մասնակցությունը հարցականի տակ է խաղին: Այնուամենայնիվ, Օզբիլիսը ժամանակից շուտ է լքել մարզումը, փոխանցում են NEWS.am Sport-ի հատուկ թղթակիցները։

Մարտի 5-ին Կրասնոդարում կայանալիք Ռուսաստան – Հայաստան խաղը կսկսվի Երեւանի ժամանակով 18:00-ին:

Վերա Մարտիրոսյան, Շուշանիկ Հակոբյան՝ Կրասնոդարից

(ֆոտո՝ NEWS.am Sport)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով