18:15  ,  4 մարտի, 2014

Արաս Օզբիլիսը կարող է բաց թողնել ռուսների դեմ խաղը

Հայաստանի հավաքականի եւ Մոսկվայի «Սպարտակի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսի մասնակցությունը հարցականի տակ է ռուսների դեմ ընկերական խաղին: Այս մասին Կրասնոդարում անցկացված ասուլիսում հայտատարել է ՀՖՖ տեխնիկական տնօրեն, ֆուտբոլի Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը:

«Հավաքն անցել է լավ: Յուրա Մովսիսյանը ցավեր չունի: Բոլորը լավ վիճակում են՝ բացառությամբ Արաս Օզբիլիսի։ Նրա մասնակցությունը հարցականի տակ է։ Մարզումից հետո կորոշենք՝ Օզբիլիսը կմասնակցի խաղին, թե՝ ոչ»,- ասաց Մինասյանը, ում գլխավորությամբ Հայաստանի հավաքականը մարտի 5-ին Կրասնոդարում ընկերական խաղ կանցկացնի ռուսների դեմ:

Հիշեցնենք, որ ռուսների դեմ խաղից հետո իր պարտականություններին կանցնի Հայաստանի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը, ով նույնպես ժամանել է Կրասնոդար:

Վերա Մարտիրոսյան, Շուշանիկ Հակոբյան՝ Կրասնոդարից

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News