18:15 4 մարտի, 2014Հայաստանի հավաքականի եւ Մոսկվայի «Սպարտակի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսի մասնակցությունը հարցականի տակ է ռուսների դեմ ընկերական խաղին: Այս մասին Կրասնոդարում անցկացված ասուլիսում հայտատարել է ՀՖՖ տեխնիկական տնօրեն, ֆուտբոլի Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը:
«Հավաքն անցել է լավ: Յուրա Մովսիսյանը ցավեր չունի: Բոլորը լավ վիճակում են՝ բացառությամբ Արաս Օզբիլիսի։ Նրա մասնակցությունը հարցականի տակ է։ Մարզումից հետո կորոշենք՝ Օզբիլիսը կմասնակցի խաղին, թե՝ ոչ»,- ասաց Մինասյանը, ում գլխավորությամբ Հայաստանի հավաքականը մարտի 5-ին Կրասնոդարում ընկերական խաղ կանցկացնի ռուսների դեմ:
Հիշեցնենք, որ ռուսների դեմ խաղից հետո իր պարտականություններին կանցնի Հայաստանի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը, ով նույնպես ժամանել է Կրասնոդար:
Վերա Մարտիրոսյան, Շուշանիկ Հակոբյան՝ Կրասնոդարից
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.