16:59  ,  4 մայիսի, 2012

Մանչեսթեր. Հայկազ Սամվելյանը պարտվեց աշխարհի չեմպիոնին

2010թ. Եվրոպայի չեմպիոն Հայկազ Սամվելյանը դուրս մնաց Մանչեսթերում ընթացող թաեքվոնդոյի Եվրոպայի առաջնությունից:

1/8 եզրափակիչում մինչեւ 54 կգ քաշային կարգում հանդես եկող Սամվելյանը 1։8 հաշվով պարտվեց Իսպանիայի ներկայացուցիչ, աշխարհի չեմպիոն Ժոել Գոնսալեսին։

Հիշեցնենք, որ առաջին փուլում Հայկազ Սամվելյանը 6։0 հաշվով առավելության էր հասել իտալացի Դոմենիկո Գեմայի նկատմամբ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում