21:05  ,  28 փետրվարի, 2014

Բեռնար Շալանդը՝ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել 62-ամյա շվեյցարացի Բեռնար Շալանդը: 

Շալանդը մարզչական գործունեությունը սկսել է 1977 թվականին: Աշխատել է շվեյցարական ակումբներում: 2001-2007 թվականներին Շալանդն աշխատել է Շվեյցարիայի երիտասարդական հավաքականում: 2007-ին «Ցյուրիխի» գլխավոր մարզիչի պաշտոնում փոխարինել է Լյուսեն Ֆավրեին: Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարում նրա գլխավորությամբ «Ցյուրիխը» 1:0 հաշվով հաղթել է «Միլանին»: 2009-ին «Ցյուրիխը» նրա ղեկավարությամբ դարձավ երկրի չեմպիոն, իսկ 2011-ին արդեն «Սյոնը» Շալանդի հետ նվաճեց Շվեյցարիայի գավաթը: Շալանդի վերջին ակումբը եղել է շվեյցարական «Յանգ Բոյզը»:

Շալանդի առջեւ խնդիր է դրված Հայաստանի հավաքականին դուրս բերել Եվրո-2016-ի եզրափակիչ փուլում: Ընտրական փուլում Հայաստանի մրցակիցներն են Պորտուգալիան, Սերբիան, Դանիան եւ Ալբանիան: Հաշվարկից դուրս, թիմերը նաեւ երկուական հանդիպում կանցկացնեն եզրափակիչ մրցաշարի կազմակերպիչ Ֆրանսիայի հետ: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով