19:33  ,  23 փետրվարի, 2014

«Աթլետիկոյի» կայքից հեռացվել է Խոջալուի մասին գրառումը

Մադրիդի «Աթլետիկոյի» կայքում փետրվարի 22-ին հայտնվել էր տեղեկություն, թե «Օսասունայի» եւ Մադրիդի «Ռեալի» դեմ խաղերում Դիեգո Սիմեոնեի թիմը հանդես է գալու սեւ թեւկապներով՝ Ադրբեջանի կառավարության կողմից կոչված «Խոջալուի ջարդեր» օրվա առթիվ:

Այդ տեղեկությունը մեծ իրարանցում էր առաջացրել Հայաստանում, որտեղ չեն ցուցադրվի «Աթլետիկոյի» առաջիկա խաղերը: Հարյուրավոր հայեր նամակներ են ուղակրել «Աթլետիկոյին»՝ խնդրելով չքաղաքականացնել ֆուտբոլը:

Փետրվարի 23-ին մադրիդյան թիմի պաշտոնական կայքից հեռացվել է Խոջալուի մասին գրառումը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում