10:56  ,  22 փետրվարի, 2014

«Աթլետիկոն» սեւ թեւկապներ կկրի «Խոջալուի դեպքերի» կապակցությամբ

Մադրիդի «Աթլետիկոյի» ֆուտբոլիստներն Իսպանիայի առաջնության «Օսասունայի» եւ Մադրիդի «Ռեալի» հետ խաղերին հանդես կգան սեւ թեւկապներով՝ Ադրբեջանի կառավարության կողմից կոչված «Խոջալուի ջարդեր» օրվա կապակցությամբ, փոխանցում է trend.az-ը։

Թուրքիայի հավաքականի կիսապաշտպան Արդա Թուրանը, ինչպես նաեւ «Աթլետիկոյի» մի շարք խաղացողներ կնկարահանվեն տեսահոլովակներում, որոնք կտեղադրվեն իսպանական ակումբի պաշտոնական կայքում։

Հիշեցնենք, որ «Աթլետիկոյի» տիտղոսային հովանավորն է Ադրբեջանի կառավարությունը։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում