18:54  ,  3 մայիսի, 2012

«Լիվերպուլը» 60 միլիոն եվրոյի կորուստ ունի

Ֆինանսական տարվա արդյունքերի համաձայն,  «Լիվերպուլի»  կորուստները կազմել են  60 միլիոն եվրո, հաղորդում է The Telegraph-ը։

Գումարի մեծ մասը՝ 43 միլիոն եվրո, ծախսվել է նոր ստադիոնի կառուցման համար:

«Կարծում եմ, որ մարդիկ շատ մեծ ուշադրություն են դարձնում մեր ծախսերի վրա, քանի որ բիզնեսում ոչ ոք գոհ չի լինում կորուստներից: Եթե հաշվի չառնենք չնախատեսված ծախսերը, ապա մեր հաշիվները նորմալ վիճակում են»,- հայտնել է տնօրեն Յան Էյրը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում