15:54  ,  3 մայիսի, 2012

Հերթական ինքնասպանությունն ամերիկյան ֆուտբոլում

Ամերիկյան ֆուտբոլի աստղ Ջունիոր Սոուն ինքնասպան է եղել։ Նրան գտել են Հարավային Կալիֆոռնիայում գտնվող տանը, կրծքավանդակի հրազենային վնասվածքով։

43-ամյա Սոուն պրոֆեսիոնալ կարիերան ավարտել էր 2009-ին։ Նա համարվում էր իր սերնդի լավագույն պաշտպաններից մեկը։ 1990-ից մինչեւ 2002-ը նա հանդես էր եկել «Սան Դիեգոյում», այնուհետեւ տեղափոխվել «Մայամի Դոլֆինս», իսկ 2006-ի պայմանագիր կնքել «Նյու Ինգլենդ Պետրիոտսի» հետ։

Սոուն եղել է Ազգային ֆուտբոլային լիգայի Փառքի սրահի թեկնածուների ցուցակում։
Ամերիկյան ֆուտբոլում սա հերթական ինքնասպանությունն է։ Մի քանի շաբաթ առաջ, 62 տարեկանում ինքնասպան էր եղել «Ատլանտայի» նախկին խաղացող Ռեյ Իսթլինգը, իսկ 2011-ին ինքնասպանություն էր գործել 80-ականների աստղ Դեյվ Դուերսոնը, հաղորդում է Gazeta.ru-ն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English