15:54 3 մայիսի, 2012Ամերիկյան ֆուտբոլի աստղ Ջունիոր Սոուն ինքնասպան է եղել։ Նրան գտել են Հարավային Կալիֆոռնիայում գտնվող տանը, կրծքավանդակի հրազենային վնասվածքով։
43-ամյա Սոուն պրոֆեսիոնալ կարիերան ավարտել էր 2009-ին։ Նա համարվում էր իր սերնդի լավագույն պաշտպաններից մեկը։ 1990-ից մինչեւ 2002-ը նա հանդես էր եկել «Սան Դիեգոյում», այնուհետեւ տեղափոխվել «Մայամի Դոլֆինս», իսկ 2006-ի պայմանագիր կնքել «Նյու Ինգլենդ Պետրիոտսի» հետ։
Սոուն եղել է Ազգային ֆուտբոլային լիգայի Փառքի սրահի թեկնածուների ցուցակում։
Ամերիկյան ֆուտբոլում սա հերթական ինքնասպանությունն է։ Մի քանի շաբաթ առաջ, 62 տարեկանում ինքնասպան էր եղել «Ատլանտայի» նախկին խաղացող Ռեյ Իսթլինգը, իսկ 2011-ին ինքնասպանություն էր գործել 80-ականների աստղ Դեյվ Դուերսոնը, հաղորդում է Gazeta.ru-ն։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.