20:19  ,  17 փետրվարի, 2014

Սոչի-2014. Դարյա Դոմրաչեւան նվաճեց երրորդ ոսկե մեդալը

Մառախուղի պատճառով հետաձգված բիատլոնի կանանց 12.5 կմ միաժամանակյա ընդհանուր մեկնարկով մրցավազքում հաղթեց բելառուս Դարյա Դոմրաչեւան, որը Սոչիի 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերում նվաճեց արդեն երրորդ ոսկե մեդալը: Բելառուսն ունի չորս ոսկե մեդալ: Դոմրաչեւան առաջին կին բիատլոնիստն է, ում հաջողվում է մեկ ձմեռային Խաղերի ընթացքում երեք ոսկե մեդալ նվաճել անհատական մրցաձեւերում: Միակ տղամարդ բիատլոնիստը, որ հասել է այս արդյունքին, նորվեգացի Ուլե-Էյնար Բյոռնդալենն է:

Երկրորդ տեղը գրավեց չեխ Գաբրիելա Սոուկալովան, բրոնզե մեդալը նվաճեց նորվեգացի Տիրիլ Էկհոֆը:

 

22-րդ ձմեռային օլիմպիական խաղեր

Բիատլոն, 12.5 կմ, միաժամանակյա ընդհանուր մեկնարկ, կանայք

1. Դարյա Դոմրաչեւա (Բելառուս)՝ 35:25.6

2. Գաբրիելա Սոուկալովա (Չեխիա)՝ 35:45.8

3. Տիրիլ Էկհոֆ (Նորվեգիա)՝ 35:52.9

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով