20:19 17 փետրվարի, 2014Մառախուղի պատճառով հետաձգված բիատլոնի կանանց 12.5 կմ միաժամանակյա ընդհանուր մեկնարկով մրցավազքում հաղթեց բելառուս Դարյա Դոմրաչեւան, որը Սոչիի 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերում նվաճեց արդեն երրորդ ոսկե մեդալը: Բելառուսն ունի չորս ոսկե մեդալ: Դոմրաչեւան առաջին կին բիատլոնիստն է, ում հաջողվում է մեկ ձմեռային Խաղերի ընթացքում երեք ոսկե մեդալ նվաճել անհատական մրցաձեւերում: Միակ տղամարդ բիատլոնիստը, որ հասել է այս արդյունքին, նորվեգացի Ուլե-Էյնար Բյոռնդալենն է:
Երկրորդ տեղը գրավեց չեխ Գաբրիելա Սոուկալովան, բրոնզե մեդալը նվաճեց նորվեգացի Տիրիլ Էկհոֆը:
22-րդ ձմեռային օլիմպիական խաղեր
Բիատլոն, 12.5 կմ, միաժամանակյա ընդհանուր մեկնարկ, կանայք
1. Դարյա Դոմրաչեւա (Բելառուս)՝ 35:25.6
2. Գաբրիելա Սոուկալովա (Չեխիա)՝ 35:45.8
3. Տիրիլ Էկհոֆ (Նորվեգիա)՝ 35:52.9
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.