20:27  ,  15 փետրվարի, 2014

Դորտմունդի «Բորուսիան» ու «Բավարիան» խփեցին 4-ական գոլ

Գերմանական Բունդեսլիգայի 21-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» տանը 4 անպատասխան գնդակ ուղարկեց Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» դարպասը:

Խաղի հաշիվը 10-րդ րոպեին բացեց գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը, ով աչքի ընկավ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի արտակարգ փոխանցումից հետո: 11 րոպե անց Օբամեյանգը դարձավ նաեւ դուբլի հեղինակ՝ աչքի ընկնելով 25-ամյա Մխիթարյանի իրացրած անկյունային հարվածի արդյունքում:

Ընդմիջումից հետո լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին 11 մետրանոց հարվածով երրորդ գնդակն ուղարկեց հյուրերի դարպասը, իսկ 66-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանին փոխարինեց սերբ Միլոշ Յորիչը, ով խաղադաշտ դուրս գալուց մեկ րոպե անց առաջին գոլը խփեց «Բորուսիայի» կազմում՝ վերջակետ դնելով խաղին:

Այս տուրում խնդիրներ չունեցավ նաեւ առաջատար Մյունխենի «Բավարիան», որը սեփական խաղադաշտում 4:0 հաշվով հաղթեց «Ֆրայբուրգին» եւ 59 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը: Դորտմունդի «Բորուսիան» 42 միավորով երրորդ տեղում է:

Գերմանիայի առաջնություն, 21-րդ տուր

«Բորուսիա Դ.» - «Այնտրախտ»՝ 4:0

Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, 10, 21, Ռոբերտ Լեւանդովսկի, 47 (11մ.), Միլոշ Յորիչ, 67

«Բավարիա» - «Ֆրայբուրգ»՝ 4:0

Դանթե, 19, Ջերդան Շաքիրի, 34, 42, Կլաուդիո Պիզարո, 88

«Վերդեր» - «Բորուսիա Մ.»՝ 1:1

Լյուդովիկ Օբրանյակ, 88 – Ռաֆայել, 6

«Հոֆֆենհայմ» - «Շտուտգարտ»՝ 4:1

Սվեն Շիպլոկ, 12, 66, Կեւին Ֆոլանդ, 49, Ռոբերտո Ֆիրմինո, 90+2 (11մ.) – Անտոնիո Ռեդիգեր, 78

Հեռացում՝ Մորից Լյայներ, 80 («Շտուտգարտ»)

«Բրաունշվեյգ» - «Համբուրգ»՝ 4:2

Դոմինիկ Կումբելա, 51, 61, 85, Յան Հոչշչեիտդ, 90+4 – Պյեր-Միշել Լասոգա, 23, Իվո Իլիչեւիչ, 76

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում