23:41 14 փետրվարի, 201419-ամյա ճապոնացի գեղասահորդ Յուձուրու Հանյուն նվաճեց Սոչիի 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերի մենասահքի չեմպիոնի տիտղոսը: Կարճ ծրագրում համաշխարհային ռեկորդ (101.45) սահմանելուց հետո ազատ ծրագրում Հանյուն թույլ տվեց մեկ սխալ եւ հավաքեց 178.64 միավոր: Երկրորդ տեղը գրավեց աշխարհի եռակի չեմպիոն, կանադացի Պատրիկ Չանը, որը բազմաթիվ սխալներ թույլ տվեց ազատ ծրագրում: Բրոնզե մեդալը նվաճեց ղազախ Դենիս Տենը: Եվգենի Պլյուշչենկոյի հրաժարվելուց հետո Ռուսաստանը 30 տարում առաջին անգամ չունեցավ մասնակից եւ մեդալակիր տղամարդկանց մենասահքում:
22-րդ ձմեռային օլիմպիական խաղեր
1. Յուձուրու Հանյու (Ճապոնիա)՝ 101.45 + 178.64 = 280.09
2. Պատրիկ Չան (Կանադա) 97.52 + 178.10 = 275.62
3. Դենիս Տեն (Ղազախստան) 84.06 + 171.04 = 255.10
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.