10:06  ,  3 մայիսի, 2012

«Բոլթոն» - «Տոտենհեմ» խաղում Մուամբային ողջունեցին ծափահարություններով

Անգլիայի գավաթի խաղարկությունում «Տոտենհեմի» հետ հանդիպման ժամանակ կլինիկական մահ տարած «Բոլթոնի» կիսապաշտպան Ֆաբրիս Մուամբան ներկա է գտնվել Անգլիայի առաջնության 34-րդ տուրի՝ «Բոլթոն» - «Տոտենհեմ» (1:4) խաղին:

23-ամյա ֆուտբոլիստին ստադինում ծափահարություններով ողջունել են 22 հազար ֆուտբոլասերներ: Մուամբան չի կարողացել զսպել արցունքները, հաղորդում է The Guardian-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում