15:35  ,  14 փետրվարի, 2014

Սոչի-2014. Սերգեյ Միքայելյանը 46-րդն է, Արթուր Եղոյանը չմասնակցեց մրցավազքին

Հայաստանի ներկայացուցիչ Սերգեյ Միքայելյանը Սոչիի 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերի ծրագրով դահուկային սպորտի դասական ոճի 15 կմ մրցավազքում զբաղեցրեց 46-րդ տեղը։

Հայ դահուկորդի արդյունքն է 42:39.1 րոպե։ Հայաստանի երկրորդ ներկայացուցիչ Արթուր Եղոյանը չի մասնակցել մրցավազքին։

Ոսկե մեդալը նվաճել է շվեյցարացի Դարիո Կոլոնյան՝ դառնալով եռակի օլիմպիական չեմպիոն։ Արծաթե մեդալը բաժին հասավ նորվեգացի Յուհան Ուլսոնին, իսկ բրոնզը՝ շվեդ Դանիել Ռիկարդսոնին։

Հիշեցնենք, որ մրցմանը մասնակցում էր 92 դահուկորդ: 

22-րդ ձմեռային օլիմպիական խաղեր

Փետրվարի 14

Դահուկավազք, դասական ոճ, 15 կմ, տղամարդիկ

1. Դարիո Կոլոնյա (Շվեյցարիա)՝ 38:29.7

2. Յուհան Ուլսոն (Նորվեգիա)՝ +28,5

3. Դանիել Ռիկարդսոն (Շվեդիա)՝ +38,8

46. Սերգեյ Միքայելյան (Հայաստան)՝ 42:39.1

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս