15:35 14 փետրվարի, 2014Հայաստանի ներկայացուցիչ Սերգեյ Միքայելյանը Սոչիի 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերի ծրագրով դահուկային սպորտի դասական ոճի 15 կմ մրցավազքում զբաղեցրեց 46-րդ տեղը։
Հայ դահուկորդի արդյունքն է 42:39.1 րոպե։ Հայաստանի երկրորդ ներկայացուցիչ Արթուր Եղոյանը չի մասնակցել մրցավազքին։
Ոսկե մեդալը նվաճել է շվեյցարացի Դարիո Կոլոնյան՝ դառնալով եռակի օլիմպիական չեմպիոն։ Արծաթե մեդալը բաժին հասավ նորվեգացի Յուհան Ուլսոնին, իսկ բրոնզը՝ շվեդ Դանիել Ռիկարդսոնին։
Հիշեցնենք, որ մրցմանը մասնակցում էր 92 դահուկորդ:
22-րդ ձմեռային օլիմպիական խաղեր
Դահուկավազք, դասական ոճ, 15 կմ, տղամարդիկ
1. Դարիո Կոլոնյա (Շվեյցարիա)՝ 38:29.7
2. Յուհան Ուլսոն (Նորվեգիա)՝ +28,5
3. Դանիել Ռիկարդսոն (Շվեդիա)՝ +38,8
46. Սերգեյ Միքայելյան (Հայաստան)՝ 42:39.1
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.