01:39  ,  13 փետրվարի, 2014

Իտալիայի Գավաթ. «Նապոլիի» ռեւանշը չուշացավ

«Նապոլին» դարձավ Իտալիայի գավաթի խաղարկության եզրափակիչի երկրորդ մասնակիցը։ 

Կիսաեզրափակիչի պատասխան խաղում Ռաֆայել Բենիտեսի թիմը սեփական խաղադաշտում 3։0 հաշվով հաղթեց «Ռոմային»։ Մեկական գոլի հեղինակ դարձան իսպանացի կիսապաշտպան Խոսե Կալյեխոնը, արգենտինացի հարձակվող Գոնսալո Իգուաինը եւ իտալացի կիսապաշտպան Ժորժինյոն։ Եզրափակիչում «Նապոլին» կխաղա «Ֆիորենտինայի» հետ։

Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչի առաջին խաղում «Ռոման» հաղթել էր 3։2 հաշվով։

Իտալիայի Գավաթ, կիսաեզրափակիչ, պատասխան հանդիպում

«Նապոլի» - «Ռոմա»՝ 3:0 (առաջին հանդիպում՝ 2։3)

Խոսե Կալյեխոն, 33, Գոնսալո Իգուաին, 48, Ժորժինյո, 51

Հեռացում՝ Կեւին Ստրոտման, 78 («Ռոմա»)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով