01:14  ,  3 մայիսի, 2012

«Տոտենհեմը» պահպանեց չորրորդ տեղը

Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 34-րդ տուրում Լոնդոնի «Տոտենհեմը» հյուրընկալվելիս 4:1 հաշվով հաղթեց հետնապահների թվում գտնվող «Բոլթոնին»:

Լոնդոնցիների կազմում դուբլի հեղինակ դարձավ Էմանուել Ադեբայորը, մեկական անգամ աչքի ընկան Լուկա Մոդրիչն ու Ռաֆայել վան դեր Վարտը: Դաշտի տերերի հեղինակության գնդակը խփեց անգլիացի կիսապաշտպան Նայջել Ռեո Կոկերը:

«Տոտենհեմն» ու «Նյուքասլն» ունեն 65-ական միավոր, սակայն Հարի Ռեդնապի թիմը չորրորդ տեղում է խփած եւ բաց թողած գոլերի ավելի լավ տարբերության շնորհիվ: «Բոլթոնը» 36 միավորով 18-րդն է:

Անգլիայի առաջնություն. 34-րդ տուր

«Բոլթոն» - «Տոտենհեմ»՝ 1:4

Ռեո Կոկեր, 54 – Մոդրիչ, 37, Վան դեր Վարտ, 60, Ադեբայոր, 62, 69

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում