00:45  ,  3 մայիսի, 2012

«Նյուքասլն» ուժեղ էր «Չելսիից»

Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 34-րդ տուրից հետաձգված խաղում Լոնդոնի «Չելսին» նվազագույն հաշվով պարտվեց «Նյուքասլին»:

Լոնդոնի «Ստեմֆորդ Բրիջ» ստադիոնում կայացած հանդիպման խաղակեսերից յուրաքանչյուրում մեկ գեղեցիկ գնդակ խփեց Սենեգալի հավաքականի հարձակվող Պապիս Սիսեն: Հատկապես գեղեցիկ ստացվեց սենեգալցու երկրորդ գոլը:

Անգլիայի առաջնություն. 34-րդ տուր

«Չելսի» - «Նյուքասլ»՝ 0:1

Սիսե, 19, 90+3

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում