Դահուկային սպորտի Կանադայի հավաքականի մարզիչ Ջաստին Ուոդսվորտը Սոչիում անցկացվող 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերի ժամանակ օգնել է ռուս Անտոն Գաֆարովին, ով դահուկավազքի ազատ ոճի սպրինտում կոտրել է իր դահուկը:
Մրցման ժամանակ ռուս մարզիկն ընկել է՝ կոտրելով դահուկը: Կանադայի թիմի մարզիչը վազելով մոտեցել է Գաֆարովին՝ օգնելով նրան հանել կոտրված դահուկը եւ տեղադրել նորը: Արդյունքում Անտոն Գաֆարովը տրիբունաների ծափահարությունների ներքո եզրագիծը հատել է վերջինը, փոխանցում է The Globe And Mail-ը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում