Սոչի-2014. Կանադացի մարզիչն օգնել է ռուս մարզիկին (ֆոտո)

16:41   12 փետրվարի, 2014

Դահուկային սպորտի Կանադայի հավաքականի մարզիչ Ջաստին Ուոդսվորտը Սոչիում անցկացվող 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերի ժամանակ օգնել է ռուս Անտոն Գաֆարովին, ով դահուկավազքի ազատ ոճի սպրինտում կոտրել է իր դահուկը:

Մրցման ժամանակ ռուս մարզիկն ընկել է՝ կոտրելով դահուկը: Կանադայի թիմի մարզիչը վազելով մոտեցել է Գաֆարովին՝ օգնելով նրան հանել կոտրված դահուկը եւ տեղադրել նորը: Արդյունքում Անտոն Գաֆարովը տրիբունաների ծափահարությունների ներքո եզրագիծը հատել է վերջինը, փոխանցում է The Globe And Mail-ը:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.